Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ջիլում   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 15 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Ջիլ  գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական  և կենսական նշանակության 15 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ 920 միլիոն  913   հազար դրամ։

Ինչպես   տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 12-ը սուբվենցիոն են՝ 69  միլիոն 113   հազար  դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝  1 միլիարդ 851 միլիոն  միլիոն 800 հազար   դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ջիլում կառուցվել և շահագործվել է արդի չափորոշիչներին համապատասխան միջնակարգ դպրոցի շենք, որի ներսում գործում է նաև նախակրթարան, 1900 մետր երկարության մայթ, 3600 մետր արտաքին լուսավորության ցանց, 3193 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 1 հակակարկտային կայան, 1900 մետր սալիկապատ մայթ, հիմնանորոգվել համայնքային կենտրոնի շենքը և հանրապետական, մարզային ու ներհամայնքային նշանակության շուրջ 9100 գծամետր ճանապարհ։

Ջիլի միջնակարգ դպրոցը կառուցվել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեի միջոցների հաշվին, 880 միլիոն դրամ արժեքով։ Վարդենիս-Շողակաթ մայրուղուց Ջիլ մտնող ճանապարհը, որը տանում է Ջիլի միջնակարգ դպրոց, եւս հիմնանոոգվել է պետական ծրագրով, 398 միլիոն 880 հազար դրամ արժեքով։

Պետական մեկ այլ ծրագրով էլ , շուրջ 573 միլիոն դևրամ արժեքով, հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղու՝ Ջիլի վարչական տարածքով անցնող շուրջ 6 կիլոմետրանոց հատվածը։

Գեղամա աշխարհ

3 դիտում