Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում  առողջապահական ծրագիր է իրականացվել

 

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել  «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» կրթական ՀԿ-ի կրթաթոշակառու Լալա Ավետիսյանի համայնքային ծրագրի շնորհանդեսը և բժշկական գույքի հանձնման արարողությունը։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնության» հիմնադիր տնօրեն Նանոր Պալապանեանը և իր աշխատակազմը:

«Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» ՀԿ-ի ֆինանսավորմամբ Ախպրաձոր և Մաքենիս բնակավայրերին տրամադրվել է  դեղորայքի և բժշկական սարքավորումների զգալի խմբաքանակ: Բժշկական գույքը հանձնվել է Ախպրաձորի բուժքույր Հայկանուշ Մանուկյանին՝ տեղում բնակիչների սպասարկումն ապահովելու նպատակով։

Ախպրաձորի երիտասարդական կենտրոնում կայացած միջոցառման շրջանակներում անցկացվել է «Առաջին բուժօգնություն» թեմայով բաց դաս, որի  նպատակն էր՝ երիտասարդներին և բնակիչներին փոխանցել կենսական կարևորության հմտություններ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու համար։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը բարձր է  գնահատել  ձևավորված և արդյունավետ գործընկերությունը։ Կողմերը քննարկել են  Ախպրաձորում նոր և ժամանակակից Երիտասարդական կենտրոն կառուցելու հեռանկարային ծրագիրը, որը կդառնա համայնքային կյանքի զարգացման նոր խթան։

Գեղամա աշխարհ

5 դիտում