Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սեւան համայնքի թիմերը

 

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլի արդյունքների ամփոփումից   հետո առաջիկայում  կայանալիք եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն  Սևան համայնքի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների և Գագարինի միջնակարգ դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գագարինի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում ապրիլի 6-ին և 8-ին անցկացվել է  «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը։

Ապրիլի 6-ին մրցապայքարը ծավալվլ է  համայնքային փուլերում առաջինից երրորդ տեղերը գրաված Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 15 հավաքական թիմերի միջև:

Մարզային փուլում արդյունքները բաշխվել են  հետևյալ կերպ՝ 1-ին տեղը զբաղեցրել է  Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գավառ համայնքի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վարդենիս համայնքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։

Ապրիլի 8-ին միմյանց միջև ուժերը չափել են  համայնքային փուլում  առաջինից երրորդ տեղերը գրաված Գեղարքունիքի մարզի համայնքների դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական 15 թիմերը։

Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվել են  հետևյալ կերպ՝

1-ին տեղը զբաղեցրել է  Սևան համայնքի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գավառ համայնքի ավագ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ճամբարակ համայնքի Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։

Հաղթողները պարգևատևվել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։

Գեղամա աշխարհ

5 դիտում