
Գեղարքունիքի մարզում արդեն հայտնի են 2025 թվականի տնտեսական տարվա անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից, 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզի գյուղացիական և ֆերներային տնտեսություններում հաշվառվել է 69 հազար 788 գլուխ խոշոր, 100 հազար 275 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 9934 գլուխ խոզեր, 1552 գլուխ ձիեր, 185 հազար 826 թև թռչուններ։ 69 հազար 788 գլուխ խոշորից կովեր են 29 հազար 219 գլուխը, 100 հազար 275 գլուխ մանր եղջերավորներից մար ոչխարներ են 68 հազար 521 գլուխը։ 9934 գլուխ խոզերից մայրեր են 1845 գլուխը։
2025 թվականի մարտ ամսից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել և ընթանում են անասնագլխաքանակի պատվաստումների և համարակալման աշխատանքները։
Գեղամա աշխարհ