
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լճափի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 293 միլիոն 808 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Բացի արտաքին հիմնական պատերից, շենքն ամբողջությամբ՝ երկու մասնաշենքով, հիմնանորոգվելու է։ Փոխվելու է նաև տանիքը, իրականացվելու է սեյսմազինվածության բարձրացում։
Այժմ կատարվում են հատակի, միջնորմների, սանհանգույցների, դռների և պատուհանների, պատերից գաջի և սվաղի քանդման աշխատանքները։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել առաջիկա երկու տարիների ընթացքում։
Գեղամա աշխարհ