Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ ցածր է մնում  12 սանտիմետրով

Ս

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 29 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազ լինելով 12 սանտիմետրով։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով՝  2026 թվականի մարտի 3-ի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով։

2026 թվականի հունվարից մինչ ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 18 միլիոն 167 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերի վարարումները ցուրտ եղանակի պատճառով դեռ չեն սկսվել։

Սևանա լճի մակարդակի էական բարձրացում կարող է սպասվել ապրիլի երկրորդ կեսից հետո։

Գեղամա աշխարհ

3 դիտում