
2026 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից,
76 ծնունդներից 14-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 32-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում մարտ ամսին ծնունդ չի գրանցվել։
2025 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 115 երեխա՝ 55 տղա և 60 աղջիկ։
Գեղամա աշխարհ