
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 518 միլիոն 853,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի հինգ մանկապարտեզների շենքերի վերակառուցման կամ հիմնանորոգման համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 102 միլիոն 803,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի թիվ 4, 139 միլիոն 115 հազար դրամ՝ Ձորագյուղի, 91 միլիոն 907,1 հազար դրամ՝ «Սևան համայնքի «Հեքիաթ», 96 միլիոն 485,4 հազար դրամ՝ «Ծովագյուղի մանկապարտեզների շենքերի վերանորոգման, 88 միլիոն 542,5 հազար դրամ՝ Կարմիրգյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար։
Բոլոր տեղերում շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։
Գեղամա աշխարհ