Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքում կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը

 

Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքի  Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում  տեղի է  ունեցել  «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբերում՝  5-9 և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերի մասնակցությամբ։

1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարաններում սովորող դպրոցականների մրցաշարում 1-ին տեղը գրավել է Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վանևանի միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարաններում սովորող դպրոցականների մրցաշարում կրկին 1-ին տեղը գրավել է  Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում է Վանևանի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղում՝ Մաքենիսի միջնակարգ դպրոցի թիմը։

Համայնքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին։

Գեղամա աշխարհ

3 դիտում