Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքում հայտնի են  «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող  տարիքային երկու խմբերի թիմերը

Գեղարքունիքում հայտնի են  ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող  տարիքային երկու խմբերի թիմերը։ Ինչպես  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարի մարզային փուլին մասնակցել են համայնքային փուլում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը։ 5-6-րդ դասարանների տարիքային խմբում մրցաշարի մարզային փուլին մասնակցել են Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ, Վահանի միջնակարգ, Սեւան քաղաքի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 հիմնական և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը։ 7-9-րդ դասարանների տարիքային խմբում մրցաշարի մարզային փուլին մասնակցել են  Մարտունի քաղաքի թիվ 2, Ճամբարակի թիվ , Սևանի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 և Գավառի թիվ  3 հիմնական դպրոցների թիմերը։ Մրցաշարը կայացել է Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում։ Լարված պայքարում 7-9-րդ դասարանների տարիքային  խմբում հաղթող է ճանաչվել  Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։ Իսկ 5-6-րդ դասարանների տարքային խմբում առաջին տեղը գրավել է Մարտունի համայնքի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Հաղթող թիմերը հանրապետական փուլին մասնակցելու իրավունք են նվաճել։

Գեղամա աշխարհ

2 դիտում