
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերով 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 109 միլիոն 805 հազար դրամ։
Ինչպես տեղեկացրեց Դդմաշենի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 218 միլիոն 414 հազար դրամ ընդհանուր արժեքով, 3-ը՝ պետական՝ 891 միլիոն 400 հազար դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Դդմաշենում կառուցվել է 4000 գծամետր երկկողմանի սալիկապատ մայթեր, 2320 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ, հիմնանորոգվել հանրապետական ու ներհամայնքային նշանակության 7293 գծամետր ավտոճանապարհ, 1 կամուրջ և հանդիսությունների սրահ։
Պետական ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Դդմաշենի վարչական տարածքով անցնող 5100 գծամետր հատվածը, որից 2000 մետրը՝ բնակավայրի ներսում, շուրջ 770 միլիոն դրամ արժեքով։
Պետական մեկ այլ ծրագրով, 109 միլիոն դրամ արժեքով, հիմնանորոգվել է Դդմաշեն մտնող ճանապարհի 1 կիլոմետրանոց վթարավտանգ հատվածը։
Գեղամա աշխարհ