Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս քաղաքի մարզադաշտում առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մարզադաշտում առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մարտի 27-ին ՀՀ  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի «Անդրանիկ»  ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմի և այլ գործընկերների հետ շրջայց են  կատարել Վարդենիսի մարզադաշտում՝ տեղում քննարկելով հրատապ ու  կարևոր անելիքները։

Այստեղ արդեն կառուցվել է խոտածածկ մարզադաշտը, իսկ առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները։

«Երբ պատրսատ լինեն տրիբունաներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան մյուս ենթակառուցվածքները, Վարդենիսի «Անդրանիկ» թիմն արդեն տնային խաղերը կընդունի այս մարզադաշտում՝ ունենալով երկրպագուների մեծ բանակ։ Բացի այդ, Վարդենիսում զարգացում կապրի մանկապատանեկան ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը, կստեղծվեն շատ աշխատատեղեր, մեզ մոտ աշխատանքի կհրավիրվեն միջազգային փորձ ունեցող մասնագետներ։ Իսկ այդ օրվան բոլորս անհամբեր, սակայն հավատով ենք սպասում»,-ներկայացրեց ՀՖՖ Վարդենիսի ներկայացուցիչ, մարզադպրոցի մեթոդիստ  Դավիթ Դավթյանը։

Գեղամա աշխարհ

1 դիտում