Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում կիրականացվի 2 ծրագիր

 

Վարդենիս համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում այս տարի կիրականացվի 2 ծրագիր։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում քվեարկությամբ ներկայացվել են  «Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում խաղահրապարակի կառուցում» և «Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում կինոդահլիճի վերանորոգում» ծրագրերը, որոնք արդեն  ստացել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ամփոփվել են ներկայացված հայտի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և ոլորտային պետական կառավարման մարմինների դիրքորոշումները։ Արդյունքում արձանագրվել է, որ ներկայացված հայտը կազմված է գործող կարգի պահանջներին համապատասխան, և նախարարությունը տվել է համաձայնությունը՝ ծրագրի իրականացումը կյանքի կոչելու համար։

Ծրագրի հաստատմամբ Վարդենիս համայնքը անցնում է իրականացման փուլ, որի շրջանակում առաջիկայում կիրականացվեն նախագծային, կազմակերպչական և գնման ընթացակարգեր։

 

«Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում խաղահրապարակի կառուցում» ծրագրի արժեքը կազմում է 49 միլիոն դրամ, որից 9 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է համայնքը, 39 միլիոն 200 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը։

Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում կինոդահլիճի վերանորոգում» ծրագրի արժեքը կազմում է 10 միլիոն 377 հազար դրամ, որից 2 միլիոն 75 հազար դրամը հատկացնում է Վարդենիս  համայնքը, 8 միլիոն 302 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը։

Գեղամա աշխարհ

0 դիտում