Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը

 

ՀՀ պետական բյուջեի միջոցներով , ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքը։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 միլիոն  540 հազար  դրամ։

շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտի սկզբներից․ արդեն կատարվել են հատակի, միջնորմների, սանհանգույցների, դռների,պատերից գաջի և սվաղի քանդման աշխատանքները։ Այժմ ընթանում են միջնորմների իրականացման աշխատանքները։

Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1980-ականներին և մինչ այժմ չի ենթարկվել կապիտալ ու ընթացիկ նորոգումների։

Այս անգամ շենքի հիմնական պատերից բացի՝ ամբողջ տարածքը ենթարկվելու է հիմնանորոգման։ Փակվելու են նաև գոյություն ունեցող օթյակները և կառուցվելու են խմբասենյակներ ծառայող տարածքներ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ։ Պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն է,

աշխատանքներն իրականացնողը՝ «Հազարաշեն» ԱԿ-ն։

Գեղամա աշխարհ

 

0 դիտում