Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Շատվանի կրթահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի հունիսից սկսվել և ընթանում են 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Շատվանի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 642 միլիոն 149 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Կրթահամալիրի կազմում, բացի 144 աշակերտ տեղը,  կգործի նաև մանկապարտեզ՝ 80 տեղով։  2026 թվականի մարտի 17-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 30 տոկոսով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2027 թվականի մարտ ամսին։

Գեղամա աշխարհ

1 դիտում