Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում է Ակունքի միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում շարունակվում են միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2025 թվականի օգոստոս ամսից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ակունքի միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  361 միլիոն 255 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է հատակի, աստիճանների, նորոգում, տանիքի մասնակի նորոգում, պատերի ներքին հարդարում, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի , սանհանգույցների նորացում, նոր դռների տեղադրում, ցանկապատի ու մարզադաշտի կառուցում , տարածքի բարեկարգում և այլ կարգի շինարարական աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել  2026 թվականի ապրիլին։

Շինարարական աշատանքների ավարտից ու նոր գույքի ձեռքբերումից հետո Ակունքի միջնակարգ դպրոցը կապահովվի արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։

Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և դահլիճի կապիտալ նորոգման աշխատանքները սկսվել և ավարտվել են 2022-2024 թվականների ընթացքում, պետական ծրագրի շրջանակներում, 220 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Ծրագրի իրականացման արդյունքում արդիականացվել են Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և նիստերի դահլիճը։

Գեղամա աշխարհ

1 դիտում