
Մարտի 12-ին կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվող երկու տասնյակ հարցերը հաստատվել են ավագանու քվերակությամբ։ Քննարկվել են «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով օտարելու, «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդային կարգով օտարելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող պահեստը և սպասարկման համար հատկացված հողատարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու» հետ կապված հարցերը։
Քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և մի շարք այլ հարցեր։
Գեղամա աշխարհ