Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կայացել է Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ  նիստը    

Մարտի 12-ին կայացել է  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարագում ընդգրկված հարցերի հաստատումից հետո դրանք ներկայացվել են Սևան համայնքի ղեկավարի և ոլորտային պատասխանատուների կողմից:

Սևան համայնքի ավագանին հաստատել է  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ամենամյա ծրագիրը, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-ն որոշման մեջ կատարված փոփոխությունները, Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի  լրամշակված տարբերակը: Համայնքի ավագանին ի գիտություն է ընդունել Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված առաջարկները:

Համապատասխան որոշումներով սահմանվել են  Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները, հաստատվել  Սևան համայնքի կողմից 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:

Ներկայացված մյուս հարցերը ևս համապատասխան որոշումներով հաստատվել են քվեարկությամբ։

Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են համայնքի ավագանուն հասցեագրված դիմումները, զեկուցագրերը, որոնց մի մասն ստացել է սպառիչ պատասխան, որոշ դիմումներ էլ լրացուցիչ կքննարկվեն խմբակցություններում:

Խոսրով Խլղաթյան

3 դիտում