Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են  Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում սկսվել և ընթանում են վերանարոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն 960 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ծրագրով նախատեսվում է հատակի, պատերի, սանհանգույցների, ջեռուցման, ջրամատակակարման, էներգամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների և լուսամուտների տեղադրում, այլ աշխատանքներ։

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել է  մրցույթ  «Հեքիաթ» մանկապարտեզի բակային տարածքի  բարեկարգման և կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 150 օրացուցային օրվա ընթացքում։

«Հեքիաթ» մանկապարտեզը գործում է 6 խմբով։

3 դիտում