Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքներ   

ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ նախարարության և մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետները հանդիպումներ են ունենում Գեղարքունիքի մարզի համայնքներում։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, առաջին հանդիպումը կայացել է Վարդենիս և Մարտունի համայնքներում, որոնց մասնակցել են  համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված անձինք։

Հանդիպումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերի բովանդակությունը, այդ ծրագրերից օգտվելու դեպքում պետության և մասնավոր տնտեսությունների անելիքները, ներդրումների պայմանները, խոսել ծրագրերի արդյունավետության մասին և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Գեղամա աշխարհ

 

12 դիտում