Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսում  հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի համայնքային փուլի հաղթող թիմերը

 

Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում մարտի 10-ին և 11-ին անցկացվել են  ՀՀ Վարչապետի հովանու ներքո կազմակերպվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլի խաղերը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 5–6-րդ դասարանների խմբում  1-ին տեղը գրավել է Վարդենիսի էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ծովակի և Ակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։

7–9-րդ դասարանների խմբում առաջին տեղը նույնպես գրավել է Վարդենիսի էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Վարդենիսի թիվ 3 հիմնական  և Գեղամասարի միջնակարգ դպրոցների թիմերը։

Այսպիսով, «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլում Վարդենիս համայնքից մասնակցության իրավունք են ձեռք բերել Վարդենիսի Էդ․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ավագ ու կրտսեր տարիքի թիմերը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհվել են հավաստագրեր։

Գեղամա աշխարհ

11 դիտում