Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են Ծովագյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովագյուղի մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 171 միլիոն 240 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միցոցներից։

Ծրագրով նախատեսվում է հատակի, պատերի, աստիճաննների, ջեռուցման, ջարամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։

 Սևան համայնքն էլ հայտարարել է մրցույթ՝  մանկապարտեզի  բակային տարածքների բարեկարգման և կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 150 օրացուցային օրվա ընթացքում։

Գեղամա աշխարհ

11 դիտում