
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ավարտվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։
1-ին տարիքային խմբի խաղերը, որին մասնակցում են 5-6-րդ դասարաննների աշակերտներից կազմված դպրոցական թիմերը, անցկացվել է Սևանի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։ 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Սևանի թիվ 5 միջնակարգ, 3-րդ տեղը՝ Սևանի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը։
2-րդ տարիքային խմբի մարզային փուլի խաղերը, որին մասնակցում են 7-9-րդ դասարանների աշակերտերից կազմված դպրոցական թիմերը, անցկացվել են Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ էլ կրկին 1-ին տեղում է եղել Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը գրավել է Վարսերի Ռ․Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 3-րդ տեղում է Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը։
Փաստորեն, «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլին մասնակցելու իրավուն նվաճեցին Սևանի Մ․ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի ավագ ու կրտսեր տարիքային խմբերի թիմերը։
Երկու տարիքային խմբերում 1-ից- 3-րդ տեղ գրաված թիմերը արժանացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերին։
Գեղամ Չարվադարյան