
Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի հուլիսին։
Ինչպես տեղեկացրեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 387 միլիոն 845 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Ծրագրով նախատեսված է դպրոցի հատակի, պատերի, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների, մարզադհալիճի, ճաշարանի դասասենյակների նորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, բակային տարածքի ասֆալտապատում, մինի ֆուտբոլի խաղադաշտի կառուցում, այլ աշխատանքներ։
2026 թվականի մարտի իննի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 90 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ապրիլի առաջին կեսի ընթացքում։
Գեղամա աշխարհ