Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման նախագծերի ձեռքբերման համար հատկացվել է 32 միլիոն 961 հազար դրամ

ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 32 միլիոն 961 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհների և տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 894  հազար դրամ հատկացվել է  Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող  մարզային նշանակության ավտոճանապարհի 800 մետր հատվածի հիմնանորոգման , 975  հազար դրամ՝ Գավառ- Նորատուս — Սևանա լիճ տեղական նշանակության ավտոճանապարհի 2400 մետր հատվածի հիմնանորոգման, 15 միլիոն 66 հազար դրամ՝ Մարտունի — Վաղաշեն — Աստղաձոր — Զոլաքար- Վարդենիկ տեղական նշանակության ավտոճանապարհի 800 մետր հատվածի հիմնանորոգման,15 միլիոն 66 հազար դրամ՝ Մեծ Մասրիկ — Կախակն տեղական նշանակության ավտոճանապարհի 6200 մետր  հատվածի հիմնանորոգման, 960 հազար դրամ՝ Ճամբարակ- հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում (Այգուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 92 տան հարակից հատված) հողային պաստառի շեպի ամրացման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։

Գեղամա աշխարհ

10 դիտում