
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերով սոցիալ -տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 540 միլիոն 392 հազար դրամ։
Սուբվենցիոն 4 ծրագրերով իրականացվել է 462 միլիոն 892 հազար դրամի աշխատանք, պետական 1 ծրագրով՝ 77 միլիոն 500 հազար դրամի աշխատանք։
Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Բերդկունքում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխան 1 մանկապարտեզի շենք, 1044 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, Գավառ համայնքի պատմության ու բնության հուշարձանների գովազդային վահանակներ կրող 1 ավտոկանգառ, հիմնանորոգվել 1250 գծամետր երկարության ճանապարհ, որից 750 գծամետրը Գավառ-Երևան մայրուղուց Բերդկունքի մանկապարտեզին մոտեցնող ճանապարհն է։ Մնացած 500 գծամետր երկարության ճանապարհը հիմնանորոգվել է բնակավայրի ներսում։
Բերդկունքի մանկապարտեզը, ուր հաճախելու են նաև հարևան Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները, կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, սուբվենցիոն ծրագրով, 2023-2025 թվականների ընթացքում, 450 միլիոն դրամ արժեքով։
Բերդկունք գյուղի մանկապարտեզի բացումը նախատեսվում է 2026 թվականի մարտ ամսի ընթացքում։
Բերդկունքն իր պատմության մեջ առաջին անգամ է ունենալու գործող մանկապարտեզ։
Գեղամա աշխարհ