
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 36 սանտիմետր նիշից։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 8 միլիոն 876 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերը դեռևս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Գեղամա աշխարհ