Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանցի մարզիկները հերթական հաղթանակներն են գրանցել  Մոսկվայում կայացած թաեքվոնդոյի առաջնությունում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում  անցկացվել են ուսումնամարզական հավաք և GK թաեքվոնդոյի ակումբային առաջնություն, որին մասնակցել են նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները:

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մարզիչ Դավիթ Թորոսյանի սաներն իրենց լավագույնս են դրսևորել ինչպես հավաքների, այնպես էլ՝ առաջնության ընթացքում:

Սևանցի մարզիկների բարձր պատրաստվածության, մարզային և կամային որակների շնորհիվ գրանցվել են տպավորիչ արդյունքներ:

Ոսկե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ Էմին Գալստյանը, երրորդ պատվավոր հորիզոնականում կանգնել են Էրիկ Գալստյանը, Ներսես Ղազարյանը և Դանիիլ Նալբանդյանը:

«Մեր թիմի մարզիչն ու մարզիկները հերթական անգամ բարձր պահեցին Հայաստանի և Սևանի մարզական պատիվը, իսկ առջևում նոր մրցելույթներ են, որոնց սպասում ենք նոր հաղթանակների ակնկալիքով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Գեղամա աշխարհ

10 դիտում