Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքի ղեկավարը ընդունել և խրախուսել է միջազգային հարթակներում աչքի ընկած մարզիկներին

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ընդունել և խրախուսել է միջազգային հարթակներում աչքի ընկած մարզիկներին։

 

Ինչպես « տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետը հյուրընկալել է բազկամարտիկ Արման Մրտեյանին և բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին, ովքեր ոչ միայն բազմիցս աչքի են ընկել հանրապետական ու միջազգային մրցաշարերում, այլ նաև վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա  Անդրեասյանի կողմից արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի պատվաբեր կոչմանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև  բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանները, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու նրանց մարզիչներին, հետաքրքրվել  նրանց առաջիկա նպատակներով ու  անելիքներով։

«Արման Մրտեյանը  բազկամարտի  Եվրոպայի առաջնությունների 7-ակի ոսկե մեդալակիր է, միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր։ Արմանը ծնունդով Զոլաքարից է, ու թեև նա այժմ բնակվում ու աշխատում է մայրաքաղաքում, շարունակում է մնալ Մարտունի համայնքի պարծանքը։ Սիմոն Սիմոնյանը բռնցքամարտի 2024 թվականի  Հայաստանի  և Եվրոպայի առաջնությունների հաղթող է, բնակվում է հայրենի Ծովինարում և ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք մեծահասակների առաջնությանը։ Հայաստանի անկախացումից ի վեր Սիմոնը Մարտունու մարզադպրոցի  առաջին մարզիկն է, ով ստացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում»,-ներկայացրել է մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։

Հովհաննես Հովեյանը բարձր է գնահատել մարզիկների ձեռքբերումները, նշելով, որ նման նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել մարզիչներին՝ արգասաբեր ու արդյունավետ գործունեության համար։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը մարզիկներին հանձնել է  շնորհակալագրեր և մաղթել  նորանոր հաղթանակներ։

Գեղամա աշխարհ

7 դիտում