Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի շենքում սկսվել և ընթանում են վերանորոգման շինարարական աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մարտունու թիվ 4 մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որն ամբողջովին հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի, սանհանգույցների ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման համակարգերի  վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, նոր դռների և լուսամուտների մասնակի տեղադրում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 150 օրվա ընթացքում։

Մարտունու թիվ 4 մանկապարտեզը ժամանակավորապես իր գործունեությունը շարունակում է Մարտունու հիվանդանոցի նակին շենքի տարածքում։ Մանկապարտեզն այժմ գործում է 3 խմբով, ուր հաճախում են 90 երեխա։

Հաստատության տնօրեն Նաիրա Մարգարյանի հավաստմամբ՝  վերանորոգման ու արդիականացման աշխատանքներից հետո Մարտունու թիվ 4 մանկապարտեզն արդեն կգործի 4 խմբով՝ 120 սանով։

Գեղամա աշխարհ

3 դիտում