Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա անելիքները

 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված առաջիկա անելիքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով Գեղարքունիքի մարզպետն ընդունել է  Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի  տնօրեն Գոհար Գրիգորյանին,»ՍԵՊՖԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ» հիմնադրամի «Հայաստանի արահետներ» ծրագրի պատասխանատու Նազելի Մաշուրյանին և ծրագրի երիտասարդների հետ աշխատանքների համակարգող Անուշ Ստեփանյանին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում համատեղ իրականացված աշխատանքներին ու առաջիկայում նախատեսվող քայլերին՝ Գեղարքունիք– Ֆրանսիայի Իզերի մարզ  ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության  հետ համագործակցությամբ։

«Առաջիկայում նախատեսվում է կառուցել ռեսուրս կենտրոններ, որոնք ձևավորվում են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում և միտված են էկոտուրիստական գոտիների ստեղծմանը՝ խթանելով բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջության զարգացումն ու  համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում