Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ  

 

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 62 ծնունդ։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 62 նորածիններից 32-ը աղջիկներ են, 30-ը՝ տղաներ։ 22 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Գավառի, 6 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 86 երեխա։

Գեղամա աշխարհ

2 դիտում