Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում  է Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի օգոստոսից մեկնարկել և ընթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի  միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, Ծակքարի միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 296 միլիոն դրամ, որն ամբողջովին հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և կավարտվեն 2026 թվականի մարտ ամսին։

Ծրագրով նախատեսված է շենքի տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակակարման համակարգի վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, ֆուտբոլի խաղադաշտի կառուցում։

Բացի ֆուտբոլի խաղադաշտի կառուցումը՝ 2026 թվականի մարտի 2-ի դրությամբ շինարարական աշխատանքները մոտենում  են ավարտին։

Ծրագրի ավարտից հետո Ձորագյուղի հիմնական դպրոցը կապահովվի արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։

Գեղամա աշխարհ

 

4 դիտում