
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի հիմնական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը, դպրոցի շենքը վերանորոգվում է ՀՀ կառավարության կողմից իրակակացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Ձորագյուղի հիմնական դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և ավարտի կհասցվեն 2026 թվականի մարտ ամսին։
Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, պատերի, սանհանգույցների նորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, այլ աշխատանքներ։
Ծրագրի ավարտից հետո Ձորագյուղի հիմնական դպրոցը կապահովվի արդի չոփորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։
Գեղամա աշխարհ