Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ Գեղարքունիքի  մարզում  մեկնարկել   են ՀՀ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլի մրցումները

ՀՀ Գեղարքունիքի  մարզում  մեկնարկել   են ՀՀ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլի մրցումները։

Բասկետբոլի  լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Այն  անցկացվելու է 2 տարիքային խմբով ։ 1-ին տարիքային խմբում ընդգրկված են 5-6-րդ , իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Թիմի կազմում պետք է ընդգրկված լինեն  թե՛ տղաներ և թե՛ աղջիկներ: Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ պետք է գտնվեն 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում կարող են հայտագրվել 9 աշակերտ։

ՀՀ  Գեղարքունիքի մարզում մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել էին 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։ Առաջինը մրցապայքարի մեջ մտան Մարտունու համայնքային փուլին հայտագրված թիմերը։ Փետրվարի 26-ին Ծովինարի  Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում պայքարի մեջ են  մտել  1-ին տարիքային խմբում հայտագրված թիմերը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են   Ծակքարի միջնակարգ  և Մարտունու  Ս. Դարբինյանի անվան Հ․ 2  հիմնական  դպրոցների թիմերը։ Փետրվարի 27-ին հանդիպել են  2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը Մարտունու  Ս. Դարբինյանի անվան Հ․ 2  հիմնական  դպրոցի թիմն էր։ Երկրորդ հորիզոնականում Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմին։

Փետրվարի 28-ին Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում անցկացվել են  Ճամբարակի համայնքային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումները։ Այս տարիքային խմբում հաղթող է ճանաչվել   Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Ճամբարակի Հ․ 4 միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել  մարտի 1-ին։ Համառ մրցապայքարում հաղթող է ճանաչվել   Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։ Այստեղ 2-րդը Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են  հավաստագրեր։

Համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը համայնքը կներկայացնեն մարզային փուլի մրցումներում։

Գեղամ Չարվադարյան

19 դիտում