Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան քաղաքում անցկացվել է   ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի առաջնություն

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում անցկացվել է  Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի երիտասարդների և կրտսեր տարիքի պատանիների առաջնություն, որը  նվիրվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին:

Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, հուշամրցաշարին մասնակցել են  հանրապետության տարբեր համայնքներից ժամանած 190 բռնցքամարտիկներ:

Միաժամանակ առաջնությունն անցկացվել է նաև մարզում բռնցքամարտի մասսայականացման, ուժեղագույն պատանի բռնցքամարտիկներ ի հայտ բերելու և մարզի հավաքական թիմը համալրելու նպատակով:

«ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, բռնցքամարտի բազմավաստակ մարզիչ, Սևան քաղաքում բռնցքամարտի զարգացման գործում լուրջ ավանդ ունեցած Վալերի Մնացականյանը երկար տարիներ մարզել է բազմաթիվ երիտասարդների, ովքեր մեծ հաջողությունների են հասել և արժանացել աշխարհի, եվրոպայի, հանրապետական ու մարզային բարձր տիտղոսների:  Նրա սաներն այսօր դարձել են արդեն մարզիչներ, սպորտի վարպետներ, ովքեր  շարունակում են Վալերի Մնացականյանի ոգով կրթել նոր բռնցքամարտիկների, ովքեր դեռ նորանոր բարձունքների են հասնելու, նրանց շնորհիվ աշխարհի ու եվրոպական ռինգերում ծածանվելու է  Հայոց եռագույնը»,-նշեց Գևորգ Սարգսյանը:

Առաջնության հաղթողները պարգևատրվել են   մեդալներով, պատվոգրերով, նվերներով և գավաթներով, իսկ մարզիչները՝ շնորհակալագրերով:

Մրցանակները հաղթողներին են հանձնել  Վալերի Մնացականյանի որդին՝ Ալիկ Մնացականյանը, և թոռները։

Գեղամա աշխարհ

0 դիտում