Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհ է հատկացրել Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցին

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը 2024 և 2025 թվականներին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցին  կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ է  հատկացրել՝ դպրոցում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Ֆինանսական հատկացումները կատարվել են համայնքի բյուջեից։ Դպրոցը դրամաշնորհով  ձեռք է բերել անհրաժեշտ գույք, տեխնիկա և երաժշտական գործիքներ։

2024 թվականին հատկացված 1 միլիոն  360 հազար դրամ կապիտալ դրամաշնորհով  դպրոցը ձեռք է բերել 3 գրասեղան, խոսափող, պլաստիկ դհոլ, պահարան, բազմոց բազկաթոռ, հայելիներ և ջահ։ Ընթացիկ դրամաշնորհով էլ ձեռք են բերվել բեմական հագուստներ, ձայնարկիչ, աշակերտական սեղան-աթոռներ՝  700 հազար դրամ արժեքով։

Դպրոցին դրամաշնորհային հատկացումներ են կատարվել նաև 2025 թվականին։ 700 հազար կապիտալ դրամաշնորհով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ՝ կիթառ, կախոն, սաքսոֆոն և բաս դուդուկ։ Նույն արժողությամբ էլ ընթացիկ դրամաշնորհով երգչախմբի համար համապատասխան հագուստ և խոսափողի հենակ է գնվել։

Երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի ներկայացմամբ՝ հատկացված կապիտալ դրամաշնորհները լավագույն միջոց են՝ թե՛ դպրոցի կարիքները հոգալու, թե՛ ուսման որակը բարձրացնելու համար։

Գեղամա աշխարհ

1 դիտում