
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում տեղի է ունեցել Սևան-Դիլիջան նոր թունելի կառուցմանը նվիրված երկրորդ հանրային լսումը։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2023 թվականից մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի բարելավման ծրագիրը, որի մի մասն ուղղված է Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքներին:
Նախագծային աշխատանքներն իրականացվում են Բերնարդ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիել (Ավստրիա) համատեղ ենթակապալառու «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի հետ:
Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանում կազմվել է «Բնապահպանական ազդեցության գնահատում» հաշվետվությունը՝ համաձայն ԱԶԲ-ի պահանջների:
Հաշվետվության ներկայացման համար Սեմյոնովկա բնակավայր էր այցելել խորհրդատուների թիմը:
«Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեց հաշվետվությունը, որին հետևեց Դիլիջանի նոր թունելի կառուցման վերաբերյալ մանրամասների ներկայացումը:
Դիլիջանի նոր թունելը կառուցվելու է եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ գործողը վերափոխվելու է տարհանման թունելի:
Հանրային լսման ընթացքում հարցուպատասխանի միջոցով վերհանվեցին ազդակիր բնակավայր Սեմյոնովկայի վարչական ղեկավարին և բնակիչներին հուզող կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր:
Հանրային լսմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Գեղամա աշխարհ