Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում արդեն ընդգրկված են 96 հազար 622 քաղաքացի

ՀՀ  Գեղարքունիքի մարզում կցագրված 209 275 քաղաքացիներից 96 622-ը, կամ 47 տոկսը, արդեն իսկ ընդգրկված են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից,  համակարգում հաշվառված քաղաքացիներից  27 հազար  152-ը 65 և ավել բարձր տարիքի անձինք են։ Մնացածները մինչև 18 տարեկաններ են, հաշմանդության կարգ ունեցողները,  սոցիալապես անապահով խմբերը, 200 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները։ Ավելին, արդեն հայտնի է նաև ապահովագրության համակարգից օգտվող շահառուների քանակը 2026 թվականի փետրվարի 23-ի դրությամբ․ ապահովագրության համակարգում հաշվառված 96622 քաղաքացիներից 1391 անձ արդեն ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, իսկ 8657 անձի տրվել է դեղորայք։

«Ներկայացված թվերն անընդհատ փոփոխվում են, քանի որ գործ ունենք բնակչության մշտական շարժի, կարիքների, համակարգի ներդրման մեկնարկի ու ընթացքի հետ։ Այնպես որ, ներկայացված թվերը փոփոխվում են  արագ ու աճման կարգով»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը։

Գեղամա աշխարհ

1 դիտում