
Գեղարքունիքի մարզում 2026 թվականի մարտի 2-ի գիշերային ժամերին ու առավոտյան շարունակվել են ձյան տեղումները, որոնք ուղեկցվել են բքերով, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել տրանսպորտային երթևկության համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, մարտի 2-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան։ Ձյան տեղումների, ուժեղ քամու և սաստիկ բքերի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում և մի շարք բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհներին։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները մարզի ողջ տարածքում շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Գեղամա աշխարհ