Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կապիտալ նորոգման է ենթարկվում Ձորագյուղի մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունվարից մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները։
 Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Ձորագյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 292 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Կապիտալ նորոգման ծրագրով նախատեսվում է բոլոր հին դռների ու լուսամուտների քանդում ու նորերի տեղադրում, հատակի, սանհանգույցների
նորացում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։ Կապիտալ նորոգման չի ենթարկվում միայն տանիքը, որը նախորդ տարիներին
իրականացված ծրագրով ենթարկվել է հիմնանորոգման ։
Շիանարությունը նախատեսվում է իրականացնել 130 օրացուցային օրերի
ընթացքում։
Ձորագյուղի մանկապարտեզն այժմ, ելնելով շինարարության ընթացքից, տեղափոխվել և գործում է այլ տարածքում, գյուղի սեփական առանձնատներից մեկում։
Գեղամա աշխարհ
1 դիտում