Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ՄԱԿ-ի փորձագետներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ՄԱԿ-ի փորձագետներ Բրայան Էլիսոնին և Ալեն Մկրտչյանին՝ նրանց հետ քննարկելով Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին ՄԱԿ-ի զզարգացման ծրագրերի ռազմավարության մշակման  ուղղությամբ համագործակցություն ծավալելու հետ կապված հարցեր։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման սկզբում   հյուրերը նշել  են, որ ՄԱԿ-ի գրասենյակի  կողմից  առաջիկա 3-5 տարիների համար մշակվում է  կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը պետք է ունենա ավելի համակարգված ու թիրախավորված բովանդակություն և կարիքների համարժեք  գնահատում, որտեղ անհրաժեշտ կլինի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը։

Կարեն Սարգսյանը ներկայացրել է  ՄԱԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերը և դրանց արդյունքները, շեշտելով, որ բոլոր ուղղություններում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը բավականաչափ ակտիվ ու արդյունավետ է ստացվել, ու միաժամանակ վստահեցրել, որ  այսուհետ էլ կպահպանվեն և նոր առաջընթաց կգրանցեն այդ ձեռքբերումները։

Մարզպետն առաջարկել է, որպես թիրախային կարևոր ուղղություն, ավելի շատ կենտրոնանալ սահմանամերձ բնակավայրերում  փոքր բիզնեսի աջակցման, ինչպես նաև՝ առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում  հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորումն ապահովող ծրագրերի ներգրավման վրա։

Գեղամա աշխարհ

13 դիտում