Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածը

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածը։

Աստղաձորի վարչական ղեկավար Արթուր Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 779 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է 53 մետր երկարության ու 1,5 մետր բարձրության հենապատի կառուցում և շուրջ 1500 քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհահատվածի ասֆալտապատում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոս ամսից և հոկտեմբերի 15-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Ծրագրի իրականացման արդյունքում բարեկարգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքը։

40 դիտում