Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ

 

 

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 11-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և բարեկարգման հիմնաարկի ու Կարմիրգյուղ բնակավայրի մանկական արվեստի դպրոցի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները ուղղակի վաճառքով օտարելու, Գավառի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունները հաստատելու, Կարմիրգյուղ բնակավայրում և Հացառատ թաղամասում փողոցներ անվանակոչելու, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և դրանք Գավառի 2026 թվականի բյուջեից փոխհատուցելու, Գավառ համայնքում 2027 թվականի համար նախատեսված «Մասնակցային բյուջետավորման» գործընթաց սկսելու հետ կապված հարցերը։

Օրակարգի հարցերը ներկայացրել են  համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Ներկայացված հարցերը և դրանց հետ կապված համապատասխան որոշումները  հաստատվել են քվեարկությամբ։

Գեղամա աշխարհ

48 դիտում