
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի արտաքիօն լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 669 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ձորագյուղի 4, 8, 9, 16 և 46-րդ փողոցներում, 3192 մետր ընդհանուր երկարությամբ, 111 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբերից և կավարտվեն նույն տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի վերոնշյալ փողոցները պատմության մեջ առաջին անգամ կլուսավորվեն գիշերային ժամերի ընթացքում։
Գեղամա աշխարհ