Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի վերջերից սկսվել և ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցում Երանոս գյուղի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ փողոցներում, շուրջ 5 կիլոմետր երկարությամբ, 191 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

Գեղամա աշխարհ

3 դիտում