
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել ու ընթանում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Ծովակ գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Ծովակի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 800 գծամետր երկարությամբ ու շուրջ 4800 քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման և ոռոգման համակարգի ու սալիկապատ մայթի կառուցում։
2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Ճանապարհը նախապատրաստվում է ասֆալտապատման։ Իր ողջ պատմության ընթացքում Ծովակի 6-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից ու մայթից օգտվելու հնարավորություն ստանում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ