Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրվա միջոցառումների շրջանակներում  Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների կենտրոնական հրապարակներում նորակառույց պատվանդանների վրա բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում՝ նոր, բարձր պատվանդանի վրա, հանդիսավորությամբ բարձրացրել են  Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշը։

Օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Միջոցառմանը ներկա են եղել  ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Հանդիսավոր արարողության ընթացքում կենդանի կատարմամբ հնչել է  Հայաստանի Հանրապետության օրհներգը, որին հաջորդել է  տոնական մշակութային ծրագիրը։

Անկախության 35-րդ տարեդարձին Մարտունիում ևս բարձրացվել է  մեծ Եռագույնը՝ որպես մեր անկախ պետականության, միասնականության և պատասխանատվության խորհրդանիշ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է  տոնական միջոցառմանը՝ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ նորակառույց պատվանդանի վրա վեր բարձրացնելով Հայատանի Հանրապետության  մեծ Եռագույն դրոշը։ Միջոցառմանը մասնակվել են ուժային կառույցների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։ Միջոցառումն ուղեկցվել է տոնական համերգով։

 

Վարդենիս և Մարտունի քաղաքներում տեղադրված Եռագույն նոր դրոշների պատվանդանները կառուցվել են Վարդենիսի և մարտունու համայնքապետարանների ֆինանսավորմամբ։  Յուրաքանչյուր համայնքապետարան ծրագիրը ֆինանսավորել է  16 միլիոն 230 հազար  դրամի չափով։
Գեղամա աշխարհ

28 դիտում