Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս  համայնքի ղեկավարն ընդունել է Էստոնիայի Հանրապետության  Վալգամա  մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը    

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է  Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի հետ միջազգային համագործակցության շրջանակում Վարդենիս ժամանած Էստոնիայի Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը՝ կենտրոնի տնօրեն Մարգուս Օխաուտսի գլխավորությամբ։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշծխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են  մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և հետագա համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր։

Հատկապես կարևորվել է  Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի և Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի միջև ձևավորված գործընկերությունը՝ որպես մասնագիտական կրթության որակի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման և միջազգային լավագույն փորձի փոխանակման կարևոր հարթակ։

«Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակության այցը կարևոր հնարավորություն է՝ Վարդենիս համայնքը միջազգային գործընկերներին ներկայացնելու, համայնքի և մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ նոր կապեր հաստատելու և ապագա համատեղ ծրագրերի հիմքերն ամրապնդելու համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրեն Ա. Սիրադեղյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին՝ պատվիրակության և քոլեջի ներկայացուցիչների ջերմ ու հյուրընկալ ընդունելության, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու քոլեջների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու պատրաստակամության համար։

Գեղամա աշխարհ

12 դիտում