
Հուլիսի 30-ին ավարտվեցին ֆուտբոլի Եվրագավաթների համար պայքարի որակավորման հերթական փուլի հերթական հանդիպումները, որոնց արդյունքում հայկական թիմերից պայքարը կշարունակեն «Արարատ –Արմենիան» ու «Նոան»
Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին ու 11-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեր թիմից գոլերը խփեցին Գոռ մանվելյանը եւ Ջոնաթասը։ Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Այդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Սիոնը»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին ու 13-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը», ավարտեցին իրենց եվրագավաթային մրցաշրջանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ համապատասխանաբար զիջելով դիմակայություններում «Դեբրեցենին» ու «Կլուժին»։
Փյունիկը շատ ջանքեր գործադրեց՝ դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարեցնելու եւ առաջ անցնելու համար, սակայն մրցակիցը կարողացավ մինչեւ վերջ դիմակայել ու դուրս գալ հաջորդ փուլ։
Ալաշկերտի համար շատ վատ դասավորվեց խաղասկիզբը։ Նախ ռումինական թիմը շատ արագ գոլ կարողացավ խփել, ապա քիչ անց դրան հետեւեց կարմիր քարտը, ու մեր թիմն արդեն մոտ ուսուն րոպե ստիպված եղավ խաղալ 10 հոգով։ Ի վերջո, «Ալաշկերտը» պարտվեց 3։0 խոշոր հաշվով։
Գեղամա աշխարհ